Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները մայիսի 4-ին թմրամիջոց պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել նախկինում դատապարտված,  35-ամյա  Արտյոմ Ղ.-ին եւ ուղեւոր, 35-ամյա Մարզպետունի Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները նրանց գտնվելու վայրից հայտնաբերել են տարաներ՝ տարբեր հեղուկներով, եւ գազայրիչ:

Արտյոմ Ղ.-ն եւ Մարզպետունի Մ.-ն հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են, իսկ հայտնաբերվածը թմրամիջոց պատրաստելու պրեկուրսորներ են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: