Վրաստանը Եվրամիության անդամ դառնալու համար պոտենցիալ ունի: Այս մասին Թբիլիսիում իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Գիրդս Վալդիս Կրիստեշովսկին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Այս երկու պետությունների հարաբերությունները շատ լավ են եւ այս որակով գործընկերությունը, իհարկե, կշարունակվի նաեւ ապագայում»,-ընդգծել է Լատվիայի ԱԳ նախարարը, ավելացնելով, որ Լատվիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:





























