NEWS.am-ը ներկայացնում է Էմինե Դոլմաջիի հոդվածը` հրապարակված թուրքական Today`s Zaman-ում, մասնակի կրճատումներով.
«Ավելի վաղ համարվում էր, որ անատոլիական հասարակության գեղեցիկ եւ բազմամշակույթ բնույթն իր արտացոլումն է գտել մամուլի տարբեր հրապարակումներում: Սակայն 1915թ. ապրիլի 24-ին ցավալի իրադարձությունների արդյունքում թուրքական հասարակության այդ առանձնահատկությանը զգալի վնաս հասցվեց:
«Ակոս» թերթի հեղինակներից Զաքարիա Միլդանօղլուն նկատում է, որ թեպետ 1915թ. կային 251 հայալեզու պարբերականներ, 1915-ից հետո հայկական պարբերականների թիվն արագորեն կրճատվեց: Այժմ կան երեք հայկական թերթեր` «Ժամանակ», «Մարմարա» եւ «Ակոս»:
«Ակոսի» թղթակիցը նկատում է, որ հայկական պարբերականների պատմության սկիզբը համընկնում է տպագրական հաստոցի ստեղծման փուլին:
1794-ից 1980 թվականները աշխարհի 42 երկրներում հրատարակվել է 3095 հայկական թերթ եւ ամսագիր: Դրանցից 613-ը` Անատոլիայի տարբեր շրջաններում: 1832-ից 1980 թվականները Թուրքիայում հայկական պարբերականների մեծ մասը կարելի էր գտնել Ստամբուլում եւ Իզմիրում:
Սակայն ապրիլի 24-ի իրադարձություններից հետո թիվը կտրուկ նվազեց, իսկ 1915-ից հետո միայն երեք քաղաքներում կային հայալեզո պարբերականներ` Ստամբուլում, Ադանայում եւ Իզմիրում: Ըստ Միլդանօղլուի` երկրորդ հարվածը հասցվեց 1950թ., երբ ընդունվեց գրաքննության օրենքը:
Հայտնի է նաեւ, որ 1831-ից լույս տեսնող «Takvim-i Vekayi» պաշտոնաթերթը հրատարակվում էր հինգ լեզուներով: Այսօր այդ թերթը հայտնի է որպես «Resmi Gazete», կամ պաշտոնական թերթ»:





























