Գերմանական դաշնային բանկի նախագահը չի տեսնում էական վտանգ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ կանխիկ գումարից, հաղորդում է DW-ը։

«Մեր կանխիկ փողերն ինչ-որ հատուկ կարանտինի կարիքը չունեն»,-հայտարարել է նա։ Ըստ նրա՝ թղթադրամի կամ մետաղադրամի միջոցով կորոնավիրուսի փոխանցման ռիսկն ավելի բարձր չէ, քան առօրյայում օգտագործվող սովորական իրերից։ «Ինձ հայտնի չէ թղթադրամի միջոցով կորոնավիրուսով վարակվեու գեթ մեկ դեպք»,-ասել է նա։ Դեռ ավելին, բանկի աշխատակիցը նշել է, որ համաճարակի առաջին իսկ օրերից գերմանացիներն էլ ավելի հաճախ են օգտագործում իրենց բանկային կամ կրեդիտ քարտերը վճարումներ կատարելիս, կամ օգտվում են անհպում վճարումների մեթոդից։