Թուրքիայի դատախազությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել կրոնների հարցով վարչության ղեկավար Ալի Էրբաշին Քեմալ Աթաթուրքին քննադատելու համար, հաղորդում է Cumhuriyet-ը։

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո առաջին ուրբաթնօրյա աղոթքի ժամանակ Էրշաբը քննադատել է Աթաթուրքին՝ հղում անելով օսմանյան Սուլթան Մեհմեթ II-ի հայտարարություններին, ըստ որի՝ յուրաքանչյուր մարդ, որը կօգտագործի տաճարը մզկիթից բացի այլ տարբեր նպատակների համար, կանիծվի։

Սուրբ Սոֆիայի տաճարն ի սկզբանե բյուզանդական կառույց է եղել 537թ․, որը մզկիթի է վերածվել օսմանների կողմից Ստամբուլը գրավելուց հետո՝ 1454 թվականի մայիսի 29-ին, այնուհետեւ վերածվել է անգարանի Աթաթուրքի որոշմամբ  1935 թվականին։

«Դեռ չխոսելով պատժի մասին՝ միակ բանը, ինչ կարելի է ասել Էրշաբի հայտարարության մասին այն է, որ դա խայտառակություն է»,-ասել է Թուրքիայի Բարձրագույն վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Սաբիխ Կանադօղլուն։

Բարձրագույն վերաքննիչ դատարանի պատվավոր ղեկավար Համդի Յավեր Աքթանը նույնպես կոչ է արել դատական հայց ներկայացնել ընդդեմ Էրբաշի։ «Դատախազները պետք է սկսեն հետաքննություն Էրբաշի նկատմամբ եւ պահանջեն 1-6 տարվա ազատազրկում»,-ասել է Աքթանը։