Թբիլիսիում կրկին հերքել են տեղեկատվությունը, որ Ռուսաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխել 300 միավոր ռազմատեխնիկա, հաղորդում է Ինտերպրեսնյուզը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Չիկովանիի խորհրդականը նշել է, որ Թբիլիսին եւ Բաքուն կապված են «ռազմավարական գործընկերությամբ»։ Նրա խոսքով՝ դա հերթական սուտ տեղեկատվությունն է, որը կիրառվում է կոնկրետ կուսակցական ԶԼՄ-ների կողմից սեփական քարոզարշավի համար։

Ինչպես նշել է խորհրդականը, Վրաստանի դիրքորոշումը ակնհայտ է երկրի բոլոր գրոծընկերների համար։ «Ցավոք, դա առաջին դեպքը չէ, երբ կոնկրետ ԶԼՄ-ներ փորձում են խեղաթյուրել տեղեկատվությունը եւ, համապատասխանաբար, ներկայացնել այնպես, ինչպես բխում է իրենց սեփական շահերից։ Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի դիրքորոշումը պարզ է եւ ակնհայտ մեր բոլոր գործընկերների համար»,-նշել է Իրակլի Չիկովանին։