Պարսից ծոցի արաբական պետությունների միջեւ խորը տարաձայնությունները շարունակվում են չափազանց երկար ժամանակ, հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը՝ կոչ անելով նրանց վերականգնել վստահությունն եւ միասնականությունը։

«Վեճը չափազանց երկար է տեւում, եւ վերջնարդյունքում այն կվնասի մեր ընդհանուր տարածաշրջանային շահերին կայունության, բարգավաճման եւ անվտանգության ոլորտում»,-հայտարարել է Հուքը լրագրողներին։

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը 2017 թվականի կեսերին խզել են հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ երկրները ցանկանում են խախտել իր ինքնիշխանությունը։