Աթենքն ուժեղացնում է իր դիվանագիտական պայքարն՝ ուղղված Թուրքիայի դեմ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար․ հունական բիզնեսը սկսել է թուրքական ապրանքներն ու ծառայությունները բոյկոտելու արշավ, հաղորդում է Voice of America-ը։

Առեւտրային բոյկոտը կոչ է հունական առեւտրային աշխարհին պատասխան հարված հասցնել Թուրքիային, հայտարարել է Հունաստանի առեւտրի առաջատար ներկայացուցիչ Վասիլիս Կորկիդիսը։ Նրա խոսքով՝ հույն սպառողները կոչ են անում բոյկոտել թուրքական ապրանքները, որոնք տարբերվում են ներկրված ապրանքների շտրիխ-կոդերի վրա 868 եւ 869 սկզբնաթվերով։

«Մենք կարող ենք ունենալ դրական տեղաշարժ առեւտրի բալանսի առումով,-ասել է Կորկիդիսը։-Եթե մենք հաշվի առնենք ռեսուրսները, որոնք Հունաստանը պետք է հավաքի, որպեսզի արտացոլի Թուրքիայից անօրինական միգրացիայի շարունակական հոսքը, եւ հսկայական ռազմական ծախերը, որոնք ներկայում ավելանում են թուրքական սադրանքներից պաշտպանվելու համար, դա կոչնչացնի առավելությունները»։