Ակնհայտ է, որ օրեր շարունակ դիպուկահար խմբերը սահմանի բոլոր ուղղություններով փորձել են մեզ կորուստ հասցնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«6 օր առաջ էի գրել, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը որպես տակտիկական լուծում գործի է դնելու դիպուկահար խմբերին։

Ցավոք այսօր զոհ ունեցանք, բայց դա չի նշանակում, որ թշնամին միայն գիշերն է գործել։

Ակնհայտ է, որ օրեր շարունակ դիպուկահար խմբերը սահմանի բոլոր ուղղություններով փորձել են մեզ կորուստ հասցնել։

Այս իրավիճակը դեռ կշարունակվի, ընդ որում՝ թիրախները շատ տարբեր են։

Զգոնությունը պետք է պահել, կրակակետերը՝ լռեցնել»,– գրել է նա։