Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում այսօր՝ հուլիսի 28-ին, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահելով՝ հայտնվել սելավատարում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և երկու ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան։





























