Կողաշրջումով ավտովթար՝ Արագածոտնի մարզում։ Երեկ, հուլիսի 27-ին, ժամը 18։30-ի սահմանում Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսան Պետրոսյանը իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 18 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Վթարից որոշ ժամանակ անց վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ծաղկահովիտ» ԲԿ։ Վթարի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։





























