Հարավային ռազմական օկրուգի ավելի քան հինգ հազար զինծառայող սկսել են երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժությունները Հյուսիսային Կովկասի եւ Անդրկովկասի հինգ շրջաններում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Տանկային, հրետանային եւ մոտոհրաձգային մարտական ստորաբաժանումների մարտավարական խմբերը ժամանել են պոլիգոններ, որտեղ մարտական նշանաձգության վարժություններ են անցկացրել: Դաղստանի, Հյուսիսային Օսիայի, Չեչնիայի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում անցկացվող զորավարժությունները տեղի են ունենում «Կովկաս-2202» լայնածավալ զորավարժություններին նախապատրաստման շրջանակներում։ Հարավային ռազմական օկրուգի օդուժի եւ ՀՕՊ միության ինքնաթիռներն ու ուղղաթիռներն ապահովում են մարտական խմբերի եւ օդային դեսանտի անձնակազմի օպերատիվ տեղափոխումը եւ կրակային աջակցությունը։
Հրետանային դիվիզիոնները եւ «Տորնադո», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտկոցները, «Մստա-Ս», «Գվոզդիկա» եւ «Ակացիա» ինքնագնաց սարքերը գործարկված են մարտական գործողությունները ներգրավված են մարտական հրաձգության փուլերում: Զորավարժություններին մասնակցում են նաեւ Տ-72Բ3, Տ-90 եւ ԲՄՊ-3 հետեւակի մարտական ավտոմեքենաները:



























