Կոտայքի մարզում  երեկ՝ հուլիսի 29-ին,  ժամը 14:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Արման Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ակունք գյուղում «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Գերասիմ Թ.-ի վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արման Գ.-ն և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 8-ամյա Էրիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗ 53-ը հաշվառված է Ակունքի համայնքապետարանի հաշվեկշռում, իսկ վթարի հետևանքով ճանապարհը որոշ ժամանակ դարձել էր անանցանելի: