Պատմության ամերիկացի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, ով հայտնի է ընտրությունների իր անսխա կանխատեսումներով, հաղթանակ է կանխատեսել է դեմոկրատ թեկնածու Զոզեֆ Բայդենի հաղթանակը: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով New York Times-ը:

Հայտնի է, որ հաղթողին որոշելու համար պատմաբանն օգտագործում է իր սեփական «Սպիտակ տան 13 բանալին» համակարգը, որի կազմված է 13 հարցից, որոնց կարելի է պատասխանել միայն «այո» կամ «ոչ»:

Եթե ​​«այո»-ն հանդիպում է վեց կամ ավելի անգամ, հաղթանակ է տանում գործող կուսակցությունը: Եթե ​​վեց կամ ավելի հարցերի պատասխանը «ոչ» է, ընտրողները դեմ կքվեարկեն իշխող կուսակցությանը:

Հարցերը վերաբերում են տնտեսությանը, երկրում տիրող անկարգություններին, սկանդալներին, թեկնածուների հաղթանակներին կամ անհաջողություններին, ինչպես նաեւ` նրանց անձնական խարիզմային:

Այսպիսով, Լիխթմանը ենթադրել է, որ Դոնալդ Թրամփը կպարտվի, իսկ Բայդենը կդառնա նախագահ: