Լիբանանի արդարադատության նախարար Մարի Կլոդ Նաջեմը հրաժարական է տվել, հաղորդում է Al Hadath-ը:

Նախօրեին իրենց պաշտոնները լքել են երկրի ինֆորմացիայի նախարար Մանալ Աբդել Սամադը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ վարչական զարգացման նախարար Դամիանոս Կատարը: