Կոսովոյում կատարվել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների ռոտացիա:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ առաքելությունն ավարտած խումբը հերթափոխը հանձնել է նոր խմբին:
Խաղաղապահ առաքելության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների մասնագիտական կարողությունները:




























