Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից: Այս մասին ավետում է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն: Այո, հրաշքներ լինում են»,- գրել է նա։

Աշտարակի խճուղում «Օպելը» բախվել է սյանը. 26-ամյա աղջիկը մահացել է. վարորդի եւ նորածնի վիճակը ծայրահեղ ծանր է