Ոստիկանների վրա հարձակում պլանավորող զինված խմբի հինգ մասնակիցներ բերման են ենթարկվել Մախաչկալայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առկա տեղեկություններով անչափահասները մտադիր էին մի շարք հարձակումներ գործել Մախաչկալահում, Հասաբյուրթում եւ Դերբենտեում իրավապահ մարմինների վրա»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ խմբի անդամները 15-17 տարեկան են։
«Անձնական խուզարկության ժամանակ առգրավվել է սառը զենք եւ սարքավորումներ։ Հավաքված նյութերն ուղարկվել են քննչական մարմիններ որոշում կայացնելու համար»,-հավելել է զրուցակիցը։



























