Լիբանանցի քննիչները Բեյրութի պայթյունի պատճառով մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերի ձերբակալության օրդեր են տվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya-ին:
Օրդերը տրվել է այն բանից հետո, երբ պաշտոնյան գործով ցուցմունք է տվել:
Նշվում է, որ նրան հարցաքննել են 4 ժամ:
Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին: Պայթյունի ալիքը ոչնչացրել է հազարավոր տներ, ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի, զոհվել է 178 մարդ, վիրավորվել մոտ 6000-ը: Բեյրութի նահանգապետ Մարոն Աբուդը հայտնել է, որ քաղաքի վերակառուցման համար 12-15 մլրդ դոլար կպահանջվի:





























