Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչեւ Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման եւ քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ օգոստոսի 20-ին‚ 21-ին‚ 22-ին եւ 23-ին՝ ժամը 14.00-ից մինչեւ 19.00-ն‚ փակ է լինելու երթեւեկության համար։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման եւ քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը:





























