Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը հինգշաբթի առավոտյան հոսպիտալացվել է Օմսկում, կոմայի մեջ է, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ալեքսեյը նախկինի պես միացված է ԹԱՕ սարքին։ Նա ծանր վիճակում կոմայի մեջ է։ Անալիզների արդյունքները դեռ չկան»,- նշել է նա Twitter-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որը Տոմսկից Մոսկվա թռչող օդանավը շտապ վայրէջք է կատարել Օմսկում Նավալնու թունավորման պատճառով։ Յարմիշի խոսքով՝ բլոգերը առավոտյան միայն թեյ է խմել։

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ տեղափոխել են Նավալնուն, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է, որ նա ծանր վիճակում է եւ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։