Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը կարող էր կտրուկ վատթարանալ նյութափոխանակության խախտման պատճառով: Այս մասին հայտարարել է Օսմի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք ունենք աշխատանքային ախտորոշումներ: Դրանցից հիմնականն այն է, որ խախտվել է ածխաջրային բալանսը, այսինքն՝ նյութափոխանակությունը: Դա կարող էր առաջանալ արյան մեջ շաքարի ցածր մակարդակի պատճառով»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Նավալնու վիճակը գնահատվում է ոչ կայուն ծանր, եւ թռիչքի կամ վայրէջքի ժամանակ նրա վիճակը կարող է վատանալ:
Մուրախովսկին նաեւ հայտնել է, որ Նավալնու օրգանիզմում չեն հայտնաբերվել օքսիբուտրիատներ եւ բարբիտուրատներ: «Այն, որ ԶԼՄ-ներում խոսվում է քիմիական բաղադրիչի մասին, որը վերցվել է փորձաքննության համար, կարող եմ ասել, որ դա վերցվել է մաշկի մակերեսից, հագուստից, եղունգներից: Դա սովորական արտադրական քիմիա է, որն օգտագործվում է, օրինակ, պլաստիկե բաժանկերում: Եվս մեկ անգամ նշեմ, որ այն չի հայտնաբերվել արյան կամ այլ կենսաբանական նյութերի մեջ, այն հայտնաբերվել է մարդու մաշկի մակերեսի կամ հագուստի վրա»,-ասել է բժիշկը:





























