Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին կարկուտ է տեղացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը եւ լուսանկարներ հրապարակել:

«Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին տեղացած կարկուտը։

Լուսանկարները՝ Արթուր Շահնազարյանի»,- գրել է նա:

Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտը տեղացել է առավոտյան 6:30, գյուղից դուրս գտնվող ցանքատարածությունների վրա է եկել:

Կարկուտը, գյուղապետի խոսքով, ոչ մի վնաս չի տվել, քանի որ ցորենի ու գարու արտերն արդեն հնձված են եղել:

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին տեղացած կարկուտը։ Լուսանկարները՝ Արթուր Շահնազարյանի

Опубликовано Gagik Surenyan Пятница, 21 августа 2020 г.