Անցած օրվա ընթացքում Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 1071։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վարակվածների մեծ մասը՝ 215 դեպք, հայտնաբերվել է մայրաքաղաքի Լացիո շրջանում: Դրան հաջորդում են Լոմբարդիայի հյուսիսային շրջանները (185) եւ Վենետոն (160):

Ուրբաթ օրը Իտալիան արդեն հակառեկորդ էր գրանցել անցած երեք ամիսների ընթացքում` վարակի 947 նոր դեպք: