Հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի ակնոցը բրիտանական East Bristol աճուրդային տանը վաճառվել է ռեկորդային 340 000 դոլարով, ասված է աճուրդային տան Instagram-ի էջում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ոսկեզօծ շրջանակով կլոր ակնոցը հայտնաբերվել է հուլիսին՝ աճուրդային տան փոստարկղում: Այն թողած տղամարդուն ակնոցը նվիրել է քեռին, ով իր հերթին Հարավային Աֆրիկայում աշխատելիս ակնոցն անձամբ Գանդիից է ստացել:
Դրանց տերը չի ակնկալել ակնոցի համար այդքան մեծ գումար ստանալ: Նա ասել է, որ ինքը առաջարկել է աճուրդին «դեն նետել այն, եթե պիտանի չէ»:
Սակայն աճուրդը ցուցանմուշը գնահատել է 20 000 դոլար, իսկ լոտը, ի վերջո, ռեկորդ է սահմանել East Bristol Auctions-ում:




























