Հովսեփը Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ էր. կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ…

Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի հետ մարտնչելիս զոհված ԻԱՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանն այսօր՝ օգոստոսի 23-ին, կդառնար 32 տարեկան:

Հովսեփը Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ էր. 2016 թվականին կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ բնակվում էր Արցախում:

Ընտանիքի անդամները, համագյուղացիներն այսօր այցելել են հերոսին նվիրված խաչքար հուշարձանին, հարգել նրա հիշատակը: Նաեւ գյուղի աշակերտների մասնակցությամբ տեղի է ունեցել  փոքրիկ միջոցառում` նվիրված Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին:

Հովսեփ Կիրակոսյանը զինված ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետեւ մեկնել Մարտակերտ` ծառայության: