72 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Սմեշարիկի» նախագծի գեղարվեստական ղեկավար Անատոլի Պրոխորովը։ Այդ մասին ՌԲԿ-ին հայտնել է գեղանկարիչ մուլտիպլիկատոր, «Պիլոտ» ստուդիայի հեղինակներից մեկը՝ Իգոր Կովալյովը։

«Անատոլին մահացել է այսօր՝ օրվա առաջին կեսին»,-ասել է նա։

Պրոխորովի մահվան մասին նաեւ հայտնել է անիմատոր Կոնստանտին Բրոնզիտը ֆեյսբուքյան իր էջում։

«Նա այն մարդն էր, որի շնորհիվ ես զարգացել եմ՝ որպես ռեժիսոր։ Նա իմ գլխավոր Ուսուցիչն էր․․․»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Անատոլի Պրոխորովը ռուս պրոդյուսեր էր։ Նա ծնվել էր 1948 թվականին Օսլոյում, ավարտել ՄՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը։ Նա նաեւ «Պիլոտ» անիմացիոն ստուդիայի կազմակերպիչն էր։ 2003 թվականից ղեկավարում էր «Սմեշարիկի» անիմացիոն նախագիծը։

1991 թվականին Պրոխորովն արժանացել էր Լոս Անջելեսում Միջազգային կինոթառատոնի ոսկե մրցանակին «Որսորդ» մուլտֆիլմի համար, չորս տարի անց ստացել էր գրան-պրի Մոնրեալում «Գագարին» մուլտֆիլմի համար։ Նա նաեւ ստացել էր «ՏԷՖԻ» (2001), ինչպես նաեւ «Նիկա»  (1996) մրցանակ։ ՌԴ պետական մրցանակի դափնեկիր էր (2008) գրականության եւ արվեստի ոլորտում «Սմեշարիկի» մուլտֆիլմի համար։