Ռուսաստանում կորոնավիրուսի նկատմամբ ամենակայուն իմունիտետն ունեն մինչեւ 13 տարեկան երեխաները: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ ամփոփելով ավելի քան 71,8 հազար մարդկանց շրջանում անցկացված հետազոտության առաջին փուլի տվյալները, հաղորդում է Ինտերֆաքսը:
Կոլեկտիվ իմունիտետի առավելագույն մակարդակ է հաստատվել մինչեւ 13 տարեկան երեխաների մոտ:
Բացի այդ, պարզվել է, որ առողջապահության եւ կրթության ոլորտներում աշխատակիցների մոտ իմունիտետը միջինում ավելի բարձր է եղել, քան այլ ոլորտների աշխատակիցների մոտ:
Հետազոտությունն անցկացվել է հունիս-օգոստոս ամիսներին:





























