Մեքսիկայում կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքող ակտիվիստները հրկիզել են մարդու իրավունքների հարցերով կառավարական հանձնաժողովին պատկանող շենքի մի մասը, հաղորդում է Reuters-ը:

Դիմակավորված 25 կանայք շենքի վրա գրաֆիտի են նկարել, կոտրել դռները, ներխուժել շենք եւ հրկիզել այն:

Ապա նրանք լքել են շենքն ու սկսել շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» նետել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալվել  է 13 կին, ապա նրանց ազատ են արձակել սոցցանցերում կոշտ վերաբերմունքի մասին հայտարարություններից հետո:

Անցած շաբաթ ակտիվիստները, ովքեր պահանջել են փոխհատուցում կանանց սպանության համար, ներխուժել են կառավարական շենք:

Այդ թեմայի ակտիվ լուսաբանումը թույլ է տվել վերսկսել ակտիվ դեբատներն ու հանգեցրել է երկրի ամբողջ տարածքում ցույցերի տարածմանը: Ցույցերից մեկի թեման է դարձել 73 000 անհետ կորածների հարցը: