Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է իրավունք ունենա ինքնուրույն մեկնաբանելու Սահմանադրության նորմերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ նիստում ՍԴ դատավորների թեկնածությունների քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի բացառել Սահմանադրության հետագա վերանայման անհրաժեշտությունը: «Սահմանդրության վերանայման ալընտրանքն է Հիմնական օրենքի մեկնության ինստիտուտի կատարելագործումը: Սահմանադրության ցանկացած նորմի կիրառման ժամանակ անհրաժեշտ է բացահայտել այդ նորմի բովանդակությունը: Հենց այդ հարցում ՍԴ-ն պետք է իրեն դրսեւորի առավելագույնս արդյունավետ: Կարծում եմ՝ ՍԴ-ն պետք է անկախ լիազորություններ ունենա՝ պաշտոնապես մեկնաբանելով սահմանադրական նորմերը»,-պարզաբանեց Խունդկարյանը: