Նիգերիայի Կադունայի նահանգապետը օրենք է ստորագրել, որի համաձայն բռնաբարության համար դատապարտված տղամարդկանց սպառնում է վիրաբուժական ամորձատումը, իսկ 14 տարեկանից փոքր երեխայի բռնաբարության մեջ մեղավորին՝ մահապատիժ, փոխանցում է Reuters-ը։

Նահանգապետ Նասիր Ահմադ էլ Ռուֆաին հայտարարել է, թե «խիստ պատիժներ են անհրաժեշտ, որ օգնեն է՛լ ավելի շատ պաշտանել երեխաներին ծանր հանցագործություններից»։

Նիգերիայում բռնաբարության արձանագրված դեպքերը կտրուկ աճել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ամիսներին։ Կանանց իրավապաշտպան խմբերը բռնաբարողների դեմ ավելի խիստ գործողությունների կոչ են արել, ներառյալ մահապատիժը։

Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկիր Նիգերիայում բռնաբարությունների վերաբերյալ Կադունա նահանգի նոր օրենքը ամենախիստն է։

14 տարեկանից մեծ որեւէ մեկի բռնաբարության մեջ մեղավոր ճանաչված անձին սպառնում է ցմահ բանտարկություն։ Նախորդ օրենքով նախատեսվում էր մեծահասակի բռնաբարության համար 21 տարվա բանտարկություն եւ ցմահ բանտարկություն երեխայի բռնաբարության համար։

14 տարեկանից փոքր երեխայի բռնաբարության մեջ մեղավոր ճանաչված կնոջը սպառնում է արգանդի փողերի հեռացում։