ՌԴ-ում COVID-19-ի նոր դեպքերի թիվը գերազանցել է 10 հազարը (10 499), լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Վերջին անգամ COVID-ի ավելի քան 10 հազար դեպք է գրանցվել մայիսի կեսերին:

«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը կազմել է 10 499 85 շրջաններում, այդ թվում՝ հայտնաբերվել է 2 920 ակտիվ դեպք (27,8 տոկոս) առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 1 215 001 դեպք: Աճի արագությունը կազմում է 0,9 տոկոս: