«Ռոսնանո»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը հայտարարել է կորոնավիրուսով վարակման եւ ինքնամեկուսացման ռեժիմի անցնելու մասին: «Գործուղումից հետո ես քովիդի ախտորոշման թեստի դրական արդյունք ստացա: Կա մի փոքր ջերմություն եւ հազ: Ես անցա ինքնամեկուսացման, բայց արդյունավետությունս ամբողջովին պահպանվում է»,- ասել է նա իր ֆեյսբուքյան էջին:
Նրա խոսքով` «Ռոսնանո»-ի աշխատակիցները շարունակում են աշխատել հեռակա կարգով:
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Ռուսաստանի 85 մարզում կորոնավիրուսով վարակման 1 248 619 դեպք է գրանցվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:





























