Կիրակի՝ նոյեմբերի 1-ին, Կիպրոսում դադարել է գործել ներդրումների փոխարեն երկրում քաղաքացիություն ստանալու՝ այսպես կոչված՝ «ոսկե անձնագրերի» ծրագիրը: Կիպրոսի կառավարությունը հայտնել է ծրագիրը չեղարկելու որոշման մասին հոկտեմբերի 13-ին սկանդալի ֆոնին, որի արդյունքում պարզվել էր, որ երկրի քաղաքացիություն կարող են ստանալ անգամ դատապարտված հանցագործները, հաղորդում է DW-ը:

Կիպրոսի ֆինանսների նախարարությունն ու ներքին գործերի նախարարությունը կողմ են ներկայացել «ոսկե անձնագրերի» տրամադրումը դադարեցնելուն մեծաթիվ խախտումների եւ ծրագրի բարձր խոցելիության պատճառով, եւ կառավարությունը սատարել է այդ նախաձեռնությունը:

Կիպրոսը պաշտոնապես քննադատության է ենթարկել ԵՄ-ին օտարերկրյա ներդրողների շարքում քաղաքացիության համար դիմողների փողերի ծագումը ոչ պատշաճ կերպով ստուգելու համար: 2019 թվականի վերջում Կիպրոսի իշխանությունները ստիպված էին հետ կանչել 26 «ոսկե անձնագիր»: