Ֆրանսիան մտադիր է Թուրքիա վերադարձնել իր դեսպանին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը երկու երկրների միջեւ մի քանի շաբաթ տեւած լարվածությունից հետո, հաղորդում են ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Փարիզը հետ էր կանչել Անկարայից իր դեսպանին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հասցեին ուղղված հայտարարություններից հետո՝ հայտարարելով, որ Մակրոնին անհրաժեշտ է բուժվել հոգեբույժի մոտ, ինչպես նաեւ կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները: