Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հավաստի տվյալներ չունի մարդու կողմից SARS-CoV-2-ի ստեղծման վերաբերյալ:

«Ուստի մենք հակված ենք նրան, որ այն բնական ծագում ունի»,- ասել է ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հարցազրույցում, որը նա տվել է «Ռոսիա սեգոդնյա»-յի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:

Վիրուսի ծագումը ռուս գիտնականների համար սկզբունքային չէ, նրանք զբաղված են վարակի դեմ պայքարով, հավելել է նա: