Վրաստանի 7 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանվում է գիշերային ժամերին ավտոտրանսպորտի եւ հետիոտնի տեղաշարժման արգելք։ Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։ 

«Երկուշաբթիից՝ նոյեմբերի 9-ից, Վրաստանի խոշոր քաղաքներում 22:00-ից մինչեւ 5:00 երթեւեկությունը սահմանափակվելու է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ արգելքը տարածվում է միջազգային ավտոփոխադրումների վրա։ Դրանից բացի, օպերատիվ շտաբի հետ համաձայնեցնելուց հետո գիշերային ժամերին աշխատանքային գործունության նպատակով տեղաշարժման թույլտվություն կստանան ռազմավարական օբյեկտների, լրատվամիջոցների, բժշկական եւ դեղագործական հաստատությունների աշխատակիցները։

Բացառություն կարվի նաեւ առաքման ծառայությունների համար։

Այս փուլում հայտնի չէ, թե այս սահմանափակումը մինչեւ երբ է գործելու։