Այս թեմայով սիրով կլռեի, որովհետեւ մի կողմում կանգնած է կին, որին շատ հարգում եմ եւ միշտ իր ծրագրերով ոգեւորվել եմ եւ որպես օրինակ ներկայացրել, մյուս կողմում կանգնած է մեկ այլ կին, ով փորձում է ինչ -որ բան անել եւ, քանի որ հանրային դեմք է վերջին տարիներին միշտ կամ քննադատվում է կամ գովաբանվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչո՞ւ նախաբան գրեցի , քանի որ գիտե՛մ, կարդալուց հետո պետք է ասոցացնեք երեկ եւ այսօր համացանցում տեղ գտած երկու գրառումների հետ , բայց ես կխոսեմ այդ գրառումներից առաջացած հետեւանքների մասին:

Հարգելի՛ հայեր, որքան էլ սիրեք մի հայ կնոջ եւ չսիրեք մյուս հայ կնոջը, չի կարելի լինել այսքան անզուսպ մեկնաբանություններում, քանի որ դուք խոսում եք երկրի վարչապետի կնոջ մասին կամ Արցախի Հերոս ծնած մոր մասին, երկրորդ՝ իրենց կամքն է գնալ առաջնագիծ, թե ոչ եւ վերջապես այո՛, պատրաստվում են շատերը գնանլ, քանի որ կա աղջիկների մեկ այլ ջոկատ եւս եւ կամավորագրված 1000-ից ավել կանայք եւ աղջիկներ, որոնք ի դեպ կամավորագրվել են շատ ավելի վաղ, քան այսքան աղմուկ հանած «Էրատո» ջոկատն էր:

Հաջորդը ՝ սիրուն չէ, երբ մի երեւույթը համարում ենք սխալ եւ ոչնչացնում ենք ամեն ինչ, այո՛, «Էրատո » անունը, մանավանդ, եթե հայ թագուհու անունն է ընտրված, ապա այնքան էլ հարմար եւ օրինակելի կերպար չէ, բայց անունը չհավանելով՝ չի նշանակում, որ հայ կինը ոչինչ չունի սահմանում անելու ու թող մնա տանը սպասի ամուսնուն: Ո՛չ , համաձայն չեմ ,թե՛ հայ կինը , թե՛ հայ տղամարդը պետք է այսօր լինեն այնտեղ՝ որտեղ ամենաշատը կարիքը կա եւ եթե պետք է, ապա նաեւ սահմանին:

Հետո, հայ կնոջը ավելի սազական է սահման գնալը, թե՞ համացանցում տարբեր նյութերի տակ հայհոյանքախառը մեկնաբանություներ թողնելը: Ես ընտրում եմ սահման գնալը եւ կսատարեմ որքան պետք է:

Եվ վերջապե՛ս, հարգելի հայ տղամարդի՛կ, էդ որ ի՜նչ ասես գրում եք սահման գնացող հայ կանանց մասին, բա դուք չեք ամաչո՞ւմ եւ չեք գիտակցում, որ դուք պետք է լինեիք այսօր սահմանին շատ հայ կանանց տղաների, ամուսինների, եղբայրների ու հայրերի կողքին: Թե՞ համացանցում «արծիվ» եք խաղում, բայց մի ճնճղուկի ոգի էլ չունեք:

Շարքը կարող եմ երկարացնել, բայց չե՛մ անի: Խնդրում եմ վերջ տվե՛ք այս քննարկումներին, քանի որ առհասարակ այս թեման երկու կողմերով էլ խոցելի է դարձնում հայ կնոջը: Այս հարցին ավելի ուշ ավելի երկար կանդրադառնամ, բայց հիմա խնդրանքս է, մի գտեք թեմաներ եւ ամբողջ օրը պառակտվեք:

Բաներ կան, որ պետք է կարդալ եւ լուռ խորհել, սա այդ դեպքերից է եւ երկու կանայք էլ իրենց տեսանկյունից ճիշտ են, բայց մեկնաբանությունները մեղմ ասած քայքայիչ:

Երեկ ամբողջ համացանցը խոնարհումն էր հայտնում մի քանի օր առաջ իր մեկամյա երեխայի մոտ մի քանի օրով վերադարձած հետախույզ կնոջ տեսանյութի տակ, այսօր բոլորը կոչ են անում մնալ տանը: Ամեն մեկս մի բան պետք է անենք , բայց ոչ պառակտվենք, երկար մտածեք:

Հաճախ պետք է հիշեցնեմ այս տողերը.

«Մայրերի ափի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը» Գարեգին Նժդեհ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ՀՀ վարչապետի տիկին ԱՆնա Հաոբյանը գրառում էր արել, որ կանանց ջոկատն արդեն պատրաստ է մեկնելու առաջնագիծ եւ որ ջոկատը կոչել են Հայոց թագուհի Էրատոյի անունով:

Դրանից հետո Աննա Հակոբյանին քննադատող գրառում էր արել «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում։ «Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր»,-գրել էր նա: