Վրաստանի ընդդիմությունը երկրի իշխանություններին վերջագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիայի հրաժարականի համար: Այդ պահանջն ընդդիմադիր ուժը հնչեցվել է Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Վերջագրի ժամկետը սպառվում է այսօր 20:00-ին: Ժվանիայի հրաժարականի դեպքում ընդդիմությունը խոստանում է բանակցություններ անցկացնել «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:
«Մինչեւ ժամը 8-ը Իվանիշվիլին ժամանակ ունի: Չհամաձայնելու դեպքում մենք կտեղեկացնենք մեր որոշման մասին»,-հավելել է նա:
Ավելի ուշ ցուցարարներին դիմել է Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ելենա Խոշթարիան: Նա կարդացել է ընդդիմության միասնական հուշագրի տեքստը.
«Ընդդիմությունը համարում է, որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է, քանի որ չի արտահայտում ժողովրդի կամքը: Հենց այդ պատճառով ենք մենք հրաժարվում մեր մանդատից»,-հայտարարել է Խոշթարիան:
Նա նաեւ թվարկել է ընդդիմության երեք պահանջները.
- Նոր, ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացում:
2. Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի հրաժարական:
3. Բոլոր քաղաքական բանտարկյալների ազատում:
Այսօր Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, հավաքվել են հազարավոր մարդիկ հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար:
Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը: Բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ներառվել են տասներորդ գումարման խորհրդարանում, հրաժարվում են իրենց մանդատներից եւ պահանջում նոր քվեարկության անցկացում: Քաղաքական գործիչները հայտարարել են անժամկետ բողոքի ցույցերի մասին նոյեմբերի 1-ին:
Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների՝ ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ 48.23 տոկոս: Երկրորդ արդյունքը պատկանում է «Ազգային շարժում՝ Միասնության ուժ» ընդդիմադիր կոալիցիային՝ 27.17 տոկոս:





























