Սփյուռքի հարցերով գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ գրասենյակի ղեկավար Սառա Անճարղոլյանը վարակվել են կորոնավիրուսով եւ այդ պատճառով չեն կարողացել գալ խորհրդարան: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ վարչապետին առընթեր Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:
Չնայած այս հանգամանքին` գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր դժգոհությունը հայտնեց նման պահվածքի կապակցությամբ` ասելով, որ այդ մասին անհրաժեշտ էր տեղեկացնել գոնե մեկ օր առաջ: Ընդ որում, Հայրապետյանը հույս հայտնեց, որ նման բան այլեւս չի կրկնվի:




























