ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին: Այս մասին Թրամփը գրել է Թվիթթերի իր էջում:

«Ուրախ եմ հայտնել, որ Քրիստոֆեր Միլերը՝ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի հարգարժան տնօրենը, անհապաղ կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները...Մարկ Էսպերն ազատվել է պաշտոնից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան ծառայության համար»,-գրել է Թրամփը: