Տոտալ կադրային փոփոխություններ են տեղի ունենում ՀՀ ոստիկանությունում: Այս մասին հայտնում է 168.am-ը:

Մասնավորապես, աշխատանքից ազատվել ու կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը:

Տավուշի մարզային վարչության պետ Վարդան Վարդանյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ: Վերջինս փոխարինել է Արտակ Պողոսյանին, ում ազատել են աշխատանքից և կրկին ուղարկել կադրերի ռեզերվ:

Ոստիկանության Արմավիրի մարզի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է Կոտայքի մարզային վարչության պետ: