Լիբանանի հանգուցյալ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին՝ միլիարդատեր Բահաա Հարիրին, կարծիք է հայտնել է, որ Լիբանանն ու Իսրայելը պետք է խաղաղություն կնքեն եւ լուծեն սահմանային վեճերը:

Իսրայելն ու Լիբանանը գտնվում են պատերազմական վիճակը, ինչը անսովոր է դարձնում Լիբանանի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի հայտարարությունը: Բահաայի եղբայրը՝ Սաադը, այժմ փորձում է նոր կառավարություն ձեւավորել եւ հայտնի է Իսրայելի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:

Մի քանի շաբաթ առաջ՝ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ Իսրայելի կողմից ստորագրված կարգավորման մասին համաձայնագրից հետո, Լիբանանը 30 տարում առաջին անգամ ուղիղ բանակցություններ է սկսել Իսրայելի հետ իր ծովային սահմանների դեմարկացիայի հարցով:

Հարիրին ասել է, որ բանակցությունները դրական քայլ են՝ հույս հայտնելով, որ դրանք կապված են տարածաշրջանում Իսրայելի նկատմամբ փոփոխվող դինամիկայի հետ: «Դա դրական պահ է Լիբանանի համար, սակայն մենք պետք է համոզված լինենք, որ այդպես հանգիստ չենք տա «Հեզբոլլահ»-ին: Մենք խնդիրներ ունենք իսրայելցիների հետ եւ պետք է լուծենք դրանք, սակայն, ի վերջո, մեզ խաղաղություն է պետք: Ցանկանում եմ, որպեսզի մեր երեխաներն ապրեն խաղաղ, այլ ոչ թե պատերազմական վիճակում»,-ասել է նա Axios-ի հետ զրույցում: Նա հավելել է, որ իր կարծիքի հետ համաձայնել է Լիբանանի «մեծ մասը»: