Խնդրում եմ ինձ կալանավորել ցանկացած պատրվակով, հնարավորություն տալով ապրել պատրանքով, որ ես անազատության մեջ եմ գտնվել Հայոց պատմության ընթացքում ամենախայտառակ ազգային դավաճանության պահին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ վարչապետ, տիկին Աննա Հակոբյանին

Տիկին վարչապետ

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հայ ժողովրդի խայտառակ կապիտույլացիայի հետեւանքով ստեղծված իրավիճակում, տեղեկացա, որ ձերբակալում եք Ձեր քաղաքական հակառակորդներին, նպատակ ունենալով հավանաբար մարսսել կատարվածը, հավերժ իշխել ինչ-որ տարածքում, որը արդեն Հայաստանի Հանրապետություն կոչելը ամենայն հավանականությամբ սխալ է։

Տիկին վարչապե՛տ, թախանձագին խնդրում եմ ձեզ որեւէ շինծու քրեական գործով կալանավորել նաեւ ինձ։ Շինծու քրեական գործերն ու կալանավորումները միակ բանն են, որ դուք սերտել եք ձեր «փառապանծ» իշխանության ընթացքում։ Ձեր` Հայաստանի կապիտուլյացիան ընդունած իշխանության օրոք ազատության մեջ ապրելն անասելի տանջանք է։ Խնդրում եմ ինձ կալանավորել ցանկացած պատրվակով, հնարավորություն տալով ապրել պատրանքով, որ ես անազատության մեջ եմ գտնվել Հայոց պատմության ընթացքում ամենախայտառակ ազգային դավաճանության պահին։

Փաստաբան Երվանդ Վարոսյան»։

Նշենք, որ Երվանդ Վարոսյանը նախկինում Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել։