Պայքարը շարունակվելու է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, դատարանից դուրս գալով ասաց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Խելագառ գերագույն խրտվիլակը պետք է հեռանա եւ վերջ։ Սա հայրենիքի փրկության համար պայքար է, պետք է հեռացնենք այդ չարիքին, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար անեծք է։ Նա պետք է հեռանա, որպեսզի փրկենք մեր հայրենիքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ արդյոք իր ձերբակալումը համարո՞ւմ է քաղաքական հետապնդում, Սաղաթելյանն ասաց. «Իհարկե, բա կարող ա հանցագործ է բռնել, ո՞ւմ տունն եմ թալանել»։
Նշենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։
Այս պահին Սաղաթելյանը եւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել են ՀՔԾ։ Նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ իրենց ՀՔԾ հրավիրելու պաճառը դեռ հայտնի չէ։




























