Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Նիստի սկզբում փոխվարչապետը կարեւորել է նման ձեւաչափով աշխատանքային խմբի գործունեությունը:
Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն ու խնդիրները: Քննարկման հիմնական թեման ՀՀ-ում Արցախից տեղահանվածների, ինչպես նաեւ արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերն էին:




























