Փախստականների եւս մեկ խումբ է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել Ստեփանակերտ:
«2020 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել եւս 1235 փախստականներ: 27 ավտոբուսներ, ռուս խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, Երեւանից շարժվել են դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Փախստականների վերադարձի ընթացքում անվտանգությունն ապահովվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի վերահսկողությամբ: Շփման գծով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը՝ խաղաղ բնակիչներին Ստեփանակերտում իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները։
Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ են վերադարձել նախկինում իրենց տները լքած շուրջ 4 հազար բնակիչներ։





























