Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում նա պատմել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը իր երկրի առաջիկա մարդասիրական օգնության մասին: Ինչպես նշել է Ելիսեյան պալատը, երեք քաղաքական գործիչների շփումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձեւաչափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի ղեկավարը «զրուցակիցներին հիշեցրել է նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի լույսի ներքո Ֆրանսիայի առաջնահերթությունները»: «Ռազմական գործողությունների դադարեցումը այժմ պետք է թույլ տա վերսկսել բանակցությունները բարի կամքի հիման վրա` Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու եւ վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձը պատշաճ անվտանգության պայմաններում ապահովելու համար»,- ընդգծել է Մակրոնը:

«Ֆրանսիայի նախագահը հայտարարել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու իր երկրի ջանքերի եւ տարածաշրջանի մշակութային ու կրոնական ժառանգությունը ապահովելու ուժեղ միջոցներ ձեռնարկելու իր երկրի ցանկության մասին»,- տեղեկացրել է Ելիսեյան պալատը: