Հոլանդիայի մաքսային ծառայողները ռոտերդամ քաղաքում հիմալայան աղի տարայի մեջ հերոինի ամենամեծ՝ 1500 կիլոգրամանոց խմբաքանակն են հայտնաբերել, հաղորդում է Reuters-ը:
«Թմրանյութերը մաքսային ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են Պակիստանից տեղափոխվող հիմալայան աղով լցված տարայի մեջ»,- ասվում է Ռոտերդամի դատախազության հայտարարության մեջ:
Ըստ հոլանդացիների, առգրավված թմրանյութի փողոցային արժեքը կազմում է մոտ 45 միլիոն եվրո:
Բրիտանացի գործընկերների տրամադրած տեղեկատվության համաձայն, հոլանդացիները ձերբակալել են հինգ կասկածյալների, որոնցից երեքը ձերբակալվել են:




























