Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին պատկանող օդանավը Գվատեմալայի միջազգային օդանավակայանում ԱՄՆ իշխանությունների հարցման համաձայն ձերբակալվել է թմրանյութերի դեմ պայքարի դատախազության կողմից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Գվատեմալայի իշխանություններին:

Այս գործողության անցկացման համար Միացյալ Նահանգների հարցման պատճառներն առայժմ հայտնի չեն:

Մարտինելին, որը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին, Միացյալ Նահանգներից արտահանձնվել էր եւ Պանամայում բանտարկվել նախագահի պաշտոնում եղած ժամանակ պետական միջոցները քաղաքական մրցակիցներին լրտեսելու համար օգտագործելու մեղադրանքով: Նա ազատվել էր 2019 թվականին, երբ անմեղ էր ճանաչվել: Անցյալ տարի նրան արգելված էր երկիրից հեռանալ փողերի լվացման գործի հետաքննության ժամանակ:

Հայտարարության մեջ չի հիշատակվում Մարտինելիի գտնվելու վայրը:

Պանամայի նախկին նախագահն իր Twitter-յան միկրոբլոգում հայտնել է, որ N799RM համարով հաշվառված օդանավը ձեռք է բերվել 2005 թվականին:

Նա հավելել է, որ դատախազությունը, որն իրականացրել է ձերբակալությունը, նշանակված է գործողության անցկացման համար, որովհետեւ օդանավակայանում գործառույթներ է կատարում, նա միաժամանակ հերքել է, որ գործողությունը կապ ունի թմրանյութերի դեմ պայքարի նրա գործառույթի հետ: